Jump to content

Պիեռֆիտ սյուր Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պիեռֆիտ սյուր Սեն
ֆր.՝ Pierrefitte-sur-Seine[1]
ֆր.՝ Pierrefitte[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա, Սեն-Սեն-Դենի, Սեն Դենի և Մեծ Փարիզ
Մակերես3,41 կմ²
ԲԾՄ98 մետր, 37 մետր, 97 մետր
Բնակչություն32 379 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93380[4]
Պաշտոնական կայքmairie-pierrefitte93.fr(ֆր.)
Պիեռֆիտ սյուր Սեն (Ֆրանսիա)##
Պիեռֆիտ սյուր Սեն (Ֆրանսիա)

Պիեռֆիտ սյուր Սեն (ֆր.՝ Pierrefitte-sur-Seine. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), բառացի թարգմանած՝ նշանակում է Սենի Պիեռֆիտ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի հյուսիսային արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 12 կիլոմետր հեռավորության վրա։

2005 թվականի դեկտեմբերին Պիեռֆիտը դարձել է Եվրոպայի առաջին բնակավայրը, որն ստացել է միջնորդ քաղաքի տիտղոս ու կարգավիճակ[5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 750—    
1800 706−0.86%
1806 734+0.65%
1821 705−0.27%
1831 812+1.42%
1836 789−0.57%
1841 827+0.95%
1846 813−0.34%
1851 808−0.12%
1856 829+0.51%
1861 915+1.99%
1866 1075+3.28%
1872 1157+1.23%
1876 1151−0.13%
1881 1346+3.18%
1886 1609+3.63%
1891 1824+2.54%
1896 2468+6.23%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 2863+3.01%
1906 3349+3.19%
1911 4268+4.97%
1921 5987+3.44%
1926 8609+7.53%
1931 11 645+6.23%
1936 12 575+1.55%
1946 12 100−0.38%
1954 12 867+0.77%
1962 14 770+1.74%
1968 19 017+4.30%
1975 20 819+1.30%
1982 22 366+1.03%
1990 23 822+0.79%
1999 25 816+0.90%
2007 28 338+1.17%
2012 27 925−0.29%
2017 30 306+1.65%
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7]

Քաղաքը կայարան ունի փարիզյան արվարձանները կապող RER ճեպընթաց երկաթուղային ցանցի RER D գծի վրա։

Համայնքի հարավային մասում՝ Ֆրանսիայի ազգային արխիվի նոր շենքի մերձակայքում գործում է փարիզյան մետրոյի 13-րդ գծի Saint-Denis – Université կայարանը։

Պիեռֆիտում գործում են հետևյալ կրթօջախները.

  • 9 նախակրթարան (maternelles)[8]
  • 8 տարրական դպրոց[9]
  • 2 ցածրաստիճան ավագ դպրոց՝ Գյուստավ Կուրբեի և Պաբլո Ներուդայի անունները կրող քոլեջները[10]

Պիեռֆիտցի բազմաթիվ սովորողներ հաճախում են Լյուսի Օբրաքի անվան միջհամայնքային քոլեջը, Մորիս Ուտրիլլոյի անվան լիցեյը, որոնք գործում են հարևանությամբ գտնվող համապատասխանաբար Վիլտայոզում և Ստենում, ինչպես նաև Ստենի բարձրաստիճան ավագ դպրոցում, Փարիզի 8-րդ և 13-րդ համալսարաններում[10][11]։

Պիեռֆիտը, որտեղ հասակ է առել կատակերգու և կինոռեժիսոր Խեյրոնը, դարձել է նրա մրցանակակիր Մեր ամբողջ եռյակը ֆիլմի նկարահանումների վայրը[12]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռֆիտ սյուր Սենի քույր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. Engel, Sven (2005 թ․ դեկտեմբերի 15). «Euromediation Working Group: Summary Report of the Pierrefitte Seminar». European Forum for Urban Safety. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին. «The second seminar of the EuroMediation working group took place in the city of Pierrefitte, situated in the northern periphery of Paris, on December 2–3, 2005 and was preceded by a one-day colloquium presenting Pierrefitte as the first "City of Mediation" in Europe (Ville-Médiation).»
  6. Cassini-Ehess|26802|Pierrefitte-sur-Seine
  7. Population en historique depuis 1968, INSEE
  8. "Les écoles maternelles Արխիվացված 2018-08-08 Wayback Machine." Pierrefitte-sur-Seine. Retrieved on September 8, 2016.
  9. "Les écoles élémentaires Արխիվացված 2018-09-11 Wayback Machine." Pierrefitte-sur-Seine. Retrieved on September 8, 2016.
  10. 10,0 10,1 "Les collèges et le lycée Արխիվացված 2018-08-27 Wayback Machine." Pierrefitte-sur-Seine. Retrieved on September 8, 2016.
  11. "L'enseignement supérieur Արխիվացված 2018-08-08 Wayback Machine." Pierrefitte-sur-Seine. Retrieved on September 8, 2016.
  12. «Alliance Française: All three of us». Orpheum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռֆիտ սյուր Սեն» հոդվածին։